Իսագուլյանը կանխատեսում է հեղափոխություն (տեսանյութ)
Հայաստանի ներքաղաքական կյանքում որևէ փոփոխություն չի լինի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
« Նախագահական ընտրություններից հետո ձևավորվել է մի իրավիճակ, որը թվացյալ շատ անհանդուրժող է , սակայն բավականին հանդարտ է, անկախ ապրիլի 9-ի Ազատության հարապարակում տեղի ունեցածի», -նշեց պարոն Իսագուլյանը:
Նրա կարծիքով՝ Երևանի քաղաքապետի ընտրություններից է կախված մեր քաղաքական կյանքը, որի համար պետք է ուշադիր հետևել բոլոր իրադարձություններին:
Նրա կարծիքով 1000 ակտիվիստ կարող էր դուրս բերել բոլոր անճշտությունները:
«Ցավոք սրտի ընդդիմադիր ուժերը զբաղված են, թե ում շուրջ համախմբեն և ոնց իրականացնե իրենց գործունեությունը», -հավելեց կուսակցության նախագահը:
Վերջինիս կարծիքով լուրջ ներքաղաքական փոփոխություններ կարելի է սպասել 2015թ-ից սեպտեմբերի 21-ից հետո։
«Եթե չլինի հեղափոխություն վերևից, վստահ կարող եմ ասել՝ հեղափոխություն կլինի ներքևից», -եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը: