Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատական ակտերը՝ ցեղասպանության ճանաչման հիմք

Քաղաքականություն
77180e2788cdb94f47f026bcae2c729f

Երիտթուրքերի 1919- 1921թթ.-ները դատավորությունները կարող են հիմք լինել հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Այսօր «Տեսակետ » մամուլի ակումբում ասաց Սահմանադրական դատարանի խորհրդական Գեւորգ Դանիելյանը։

«Աշխարհում ցեղասպանության ճանաչման համար մեծ դեր ունեն դատական ակտերը: Միջազգային իրավունքում ցանկացած փաստաթուղթ չի կարող ունենալ այն արժեքը, ինչը դատական ակտը», - նշեց պարոն Դանիելյանը։ Նա օրինակ բերեց, որ հրեական հոլոքոստի ընդունման համար հիմք է հանդիսացել հենց Նյուրենբերգյան դատավարությունը:

«Մեր թերությունն այն է, որ մենք չենք կարողացել բավարար չափով քննարկման նյութ դարձնել դատական ակտերը, այն դեպքում երբ հենց Թուրքիայի ազգային դատարաններն են ընդունել գենոցիդը։ Եթե երկիրը իր դատական մարմնի միջոցով արդեն ճանաչել է հայոց ցեղասպանություն, հակառակը պնդելն առնվազն սխալ է։», -ավելացրեց Գեւորգ Դանիելյանը։ Նա նաև առանցքային է համարում 1923թ-ի մարտի 31-ին թուրքական իշխանությունների կողմից համաներում շնորհնելն է դատապարտվածներին։

«Սա նշանակում է, որ նրանք որքան էլ իրենց Օսմանյան կայսրության իրավահաջորդը չեն համարում, չեն բեկանել դատական ակտը, ուրեմն այն առ այսօր իրավական ուժ ունի», նշեց պարոն Դանիելյանը։