Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Տեր-Աբրահամյանը ՝ նոր կարգավիճակում

Քաղաքականություն
72209834b183bec2c67343f1319afb83

«Հետգրություն» հաղորդաշարի հյուրը ՀԱԿ վարչության անդամ, հրապարակախոս Հրանտ Տեր- Աբրահամյանն է։ Նրան հարցեր ուղղեք 585427 հեռախոսահամարով կամ [email protected] հասցեով։ Հաղորդումը դիտեք ժամը 15.20-ին։

Հրանտ Տեր-Աբրահամյանի Ֆեյսբուքյան գրառումը

Հարգելիներս, քանի որ շաբաթ օրվանից կարգավիճակս որոշ փոփոխություններ կրեց, եւ ես ոչ միայն կուսակցական դարձա, այլեւ կուսակցության վարչության անդամ, հետեւաբար իմ ու ինձ նման քաղաքական նորեկների համար մեծանում է նաեւ պատասխանատվության չափը: Սա նշանակում է, որ ձեր կողմից էլ մեծանում է պահանջատիրության չափը մեր նկատմամբ: Իհարկե, ընդդիմադիր կուսակցության վարչության անդամը շատ մեծ լծակներ եւ ռեսուրսներ չի ենթադրում, սակայն, հասարակական պատասխանատվության առումով, կարծում եմ, ինչ որ տեղ ավելի կարեւոր է քան նույնիսկ իշխանական պաշտոն ունենալը: Հետեւաբար ընդունելի եւ գովելի եմ համարում ցանկացած քննադատություն, առաջարկ, հարց, պահանջ ավելի մեծ չափով քան նախկինում:

Անշուշտ, երբ ասում եմ քննադատություն նկատի չունեմ անիմսատ վիրավորանքներ, հիստերիկ բացականչություններ եւ նման դրսեւորումներ, այլ թեկուզ շատ սուր, բայց փաստարկված պահանջատիրություն:

Բնական է նաեւ, որ եթե Կոնգրեսը ձեր քաղաքական հետաքրքրություններից բացարձակ դուրս է, մեծ իմաստ չեմ տեսնում մեզանից ինչ որ բան պահանջելու մեջ: Բայց, եթե դուք ինչ որ, թեկուզ մի 5 տոկոսանոց հույսեր ունեք մեր թիմի հետ, սակայն, տեսնում եք թերություններ, խնդիրներ, բացթողումներ, ապա եթե նույնիսկ բոլոր հարցերին ֆիզիկապես պատասխամել հնաավոր չլինի, ձեր կածիքը գոնե պետք է հաշվի առնենք եւ գնահատենք դրա լուծման իրապաշտական հնարավորությունները: Կներեք, եթե գրածս ստացվեց երկար ու միաժամանակ մի քիչ հռչակագրային՝ ամեն դեպքւոմ դեռ ինձ էլ անսովոր է այս նոր կարգավիճակից գրելը: