Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջութակի դասեր Քոհ Գաբրիել Կամեդայի հետ

Հասարակություն
4704c948947049168fce80875ad3c9a4

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, գերմանա-հայկական երաժշտական միությունը՝ ս. թ. մայիսի 3-9-ը Երևանում կազմակերպում է ջութակի վարպետության դասընթացներ: Դասընթացը վարում է Գերմանիայի Դետմոլդ քաղաքի երաժշտական համալսարանի հանրահայտ պրոֆեսոր Քոհ Գաբրիել Կամեդան:

Դասընթացի ընթացքում մասնակիցներին կնվագակցի անվանի դաշնակահար Վալտեր Դելահունթը: Դասընթացը կանցկացվի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և բաց կլինի ազատ ունկնդիրների համար: Մասնակցության ծրագիրն ազատ է: Դասընթացի բոլոր մասնակիցները կստանան ավարտական վկայական, իսկ լավագույն մասնակիցները՝ Պիրաստրո ֆիրմայի ջութակի լարերի հավաքածու:
Ս. թ. մայիսի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դասընթացի շրջանակում տեղի կունենա համերգ՝ պրոֆեսոր Քոհ Գաբրիել Կամեդայի, դաշնակահար Վալտեր Դելահունթի, ինչպես նաև Անի Աղաբեկյանի /ջութակ/, Վաչե Հովեյանի /ալտ/ և Լևոն Առաքելյանի /թավջութակ/ մասնակցությամբ:

Եզրափակիչ համերգը կկայանա մայիսի 9-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ դասընթացների լավագույն մասնակիցների մասնակցությամբ: Բացման և եզրափակիչ համերգների մուտքն ազատ է:

Գերմանա-հայկական երաժշտական միությունը ստեղծվել է 2011 թ. հոկտեմբերին, Կարլսռուհե քաղաքում՝ ջութակահար Անի Աղաբեկյանի նախաձեռնությամբ: Միության նպատակն է Հայաստանում և արտերկրում ներկայացնել հայկական երաժշտությունը, աջակցել հայ երաժիշտներին և կոմպոզիտորներին:

Այս մասին հայտնում է Մշակույթի նախարարության մամլո ծառայությունը