Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարի առաջարկը գլխավոր մասնագետներին

Հասարակություն
c7eb3d3f0e60b1e8ba181f69c44662ee

Աշխարհի տարբեր երկներում` ելնելով առողջապահական համակարգի կարիքներից, բժշկական մասնագիտությունների տարբեր ցանկեր գոյություն ունեն։ Հայաստանում նման ցանկ վերջին անգամ հաստատվել է 1996 թվականին։

Անցած տարիների ընթացքում համակարգի պահանջները թեև բավական փոխվել են, սակայն մասնագիտությունների ցանկն անփոփոխ է մնացել և չի համապատասխանում այսօրվա պահանջներին։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության գլխավոր մասնագետներին հրավիրել էր կարևոր այդ հարցի քննարկմանը։

«Կարևոր է, որ մենք հանգամանորեն մոտենանք բոլոր հարցերին, քանզի դրանք փոխկապակցված են։ Ասենք, եթե այս կամ այն տեղամասում, բնակավայրում չկա էնդոկրինոլոգ, ապա ո՞ր մասնագետը կարող է նրան փոխարինել։ Իհարկե, առաջին հերթին` թերապևտը։ Հետևաբար ուսման ընթացքում ապագա թերապևտն էնդոկրինոլոգիան պետք է բավական խոր ուսումնասիրի։
Ես կարծում եմ, որ այս ցանկում վերջապես իրենց տեղն ու դերը պետք է ունենան նաև հարբժշկական մասնագիտությունները, ինչպես նաև այլընտրանքային կամ ինչպես հաճախ ասում են` ավանդական բժշկությամբ զբաղվողները»,-ասաց նախարարը։

Նա գլխավոր մասնագետներին առաջարկեց հարցը քննարկել կոլեկտիվներում և մասնագիտական ասոցիացիաներում և դրանց արդյունքներով առաջարկություններ ներկայացնել։

Այս մասին հայտնում է ԱՆ-ը։