Գրանցվել է 478 դիտորդ
Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին արդեն հավատարմագրվել է 10 դիտորդական կազմակերպություն՝478 դիտորդով։
Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ կայքից, առայժմ դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմել են «Ընտրական համակարգեր կենտրոն» 60 դիտորդ, «Իրավակիրթ հասարակություն» 50 դիտորդ, «Երիտասարդական ակումբների դաշնություն» 38 դիտորդ, «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության Ունիսոն» 7 դիտորդ, «Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության եւ խաղաղության երիտասարդական ակումբ» 9 դիտորդ, «Արմավիրի զարգացման կենտրոն» 68 դիտորդ, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» 94 դիտորդ, Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիա՝ 32 դիտորդ, «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն»՝ 120 դիտորդ։
Դիտորդական առաքելությունները կարող են հավատարմագրվել մինչեւ ապրիլի 25-ը. դեռ 12 օր ժամանակ կա։