Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տեր-Պետրոսյանը եղել է միակ մարդը» (տեսանյութ)

Քաղաքականություն
08ba2576d7c1387f442c121e21ab9832

Վերջին երկուսուկես ամիսների ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը կապ չհաստատեց ժողովրդի հետ, այլ գործեց այնպես, ինչպես ինքն էր ճիշտ գտնում: Այդ տեղի ունեցավ նաև ապրիլի ինին: Կարծում է ՀԱԿ կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը:

«Րաֆֆի Հովհաննիսյանի ամենամեծ սխալն այն էր, որ նա Բաղրամյան պողոտայում ժողովրդին թողեց մենակ` ոստիկանների հետ դեմառդեմ»,- վստահ է տիկին Թադևոսյանը:

ՀԱԿ անդամը չի ընդունում այն տեսակետը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը նմանեցնում են 2008թ. մարտի մեկին Լևոն Տեր-Պետրոսյանի քայլերի հետ: «Լևոն Տեր- Պետրոսյանը սկզբից մինչև վերջ հրապարակում կանգնած է եղել: Ժողովրդին ծեծել, ջարդել, քշել են հրապարակից, բայց Լևոն Տեր- Պետրոսյանը եղել է հրապարակում նստած միակ մարդը»,- հիշեցնում է Զոյա Թադևոսյանը:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ՀԱԿ անդամը վստահեցնում է, որ իրենք ամեն ինչ անելու են, որ ընտրությունները չկեղծվեն: Իշխանություններն, ըստ տիկին Թադևոսյանի, նախագահի ընտրություններից հետո շատ լավ գիտակցում են, որ ժողովուրդն իրենց ատում է: ՀԱԿ ներկայացուցիչը հույս ունի, որ գոնե Երևանի ավագանու ընտրություններում քաղաքացիները արժանավայել ընտրություն կկատարեն և իրենց տան դուռը չեն բացի հանցագործների առջև:

«ՀՀԿ-ը շատ լավ գիտակցելով, որ ժողովուրդը իրեն չի սիրում, ամեն ինչ անում է, որ դուք մոռանաք իրենց մասին և հիշեք միայն Տարոն Մարգարյանին` իրենց դրածոյին, այնինչ` Տարոն Մարգարյանն այն մարդն է, որ ժողովրդից խլում է նրա ունեցվածքը»,-ասաց ՀԱԿ ավագանու անդամի թեկնածուն։