Վիկինգները հաստատվեցին գահին (տեսանյութ)
«Ապստամբության ծուխը բարձրացավ եւ այդպես էլ չժայթեց, արցախյան վիկինգները հաստատվեցին գահին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ վերլուծելով փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրությունները։
Անդրադառնալով մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին՝ պարոն Հակոբյանը նշեց, որ դրանք վերլուծության կարիք չունեն.
«Ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը չեն հասկացել, ցավոք սրտի, թե ավագանու ընտրությունները ինչումն են կայանում։ Մեծարգո քաղաքական պարոնայք, քաղաքապետարանը դա ծառ ու ծաղիկ տնկողների, ասֆալտ փռողների , տանիք ու շենքեր կարկատանողների համքարություն չէ, դա քաղաքաշինության քաղաքականության ոլորտ է»։
Մարքսիստական կուսակցության նախագահի ասուլիսին հետեւեք «Ա1+»-ի ուղիղ եթերում։