«Պուտինը չեկավ, ինքը գնաց» (տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին ժողովրդին պետք է առաջնորդեր դեպի Բաղրամյան 26՝ իր բողոքն արտահայտելու համար;
«Մարդիկ միշտ էլ կեղծված ընտրություններից հետո գնացել են այնտեղ եւ գոռացել հեռացիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժողովրդի իշխանություն» հասարակական- քաղաքական նախաձեռնության հիմնադիր Զոյա Թադեւոսյանը։
Նրա խոսքերով՝ ժողովուրդը ապրիլի 9-ին Օպերայի բակում չէր եկել լսելու բարոյախրատական ելույթ։ «Մարդիկ ուզում են իրական փոփոխություններ եւ վերաբերմունք քաղաքական բնույթի։ Մարդիկ երդվեցին, որ այսօրվանից օրինապաշտ քաղաքացին են եւ վերջ»,- նշեց նա։
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա մեկնելուն՝ տիկին Թադեւոսյանը նշեց, որ Պուտինը չեկավ, ինքը գնաց, ինչպես Սերժ Սարգսյանի պարագայում էր։
Ասուլիսին հետեւեք «Ա1+»-ի ուղիղ եթերում։