Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը հանդիպել է նախագահին

Քաղաքականություն
39c0b9eff26ec6468da2fdeba5a14d4c

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկուստեք նշվել է, որ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցությունը հանդիսանում է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման կարեւոր նախապայմաններից մեկը: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։