A
A
Տնակ է այրվել
Ապրիլի 11-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու մոտակայքում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Իսկ ապրիլի 11-ին, ժամը 13.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 42/2 հասցեում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.54-ին, մարվել 14.06-ին:
Այրվել են Ա.Ավետիսյանին պատկանող բնակարանին կից օժանդակ շինության տանիքի փայտե կառուցատարրերը և ջերմամեկուսիչ շերտը (մոտ 2 քմ):
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։