A
A
«Ժառանգությունը» թաղում է կազմակերպել
Նախագահական նստավայրի դիմաց «Ժառանգության» մի խումբ երիտասարդներ Սերժ Սարգսյանի կեղծ երդման թաղման արարողություն են սկսել:
Թաղումը անցկացվում է ընդունված արարողակարգով: Կեղծ երդումը նստավայրի առջեւ 3 անգամ պտտելուց հետո, այս պահին շարժվում են դեպի Օպերա: Ակտիվիստները իրենց պարանոցից կախել են նոր Հայաստանի երդման տեքստը եւ «վերջ կեղծիքին» ասելով անցնում են առաջ: Կեղծիքին վերջին հրաժեշտի խորհրդով նրանք խորհրդանշական դագաղը մի քանի անգամ պտտեցին նաեւ ԱԺ շենքի դիմաց: Խորհրդանշական կեղծիքը նրանք թաղելու են Ազատության հրապարակի աղբամանում: Թաղման արարողությունն ուղեկցվում է կեղծ լացով:
Մանրամասներն այստեղ