Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ. Թովմասյան. Ես չեմ որոշողը (տեսանյութ)

Քաղաքականություն
b9d735cfb5930e6b817492476a280fb3

Վերջին 5 տարիներին Հայաստանում շատ բան է փոխվել: Այսօր հայտարարեց Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձություններին։

Հրայր Թովմասյանի խոսքերով ոստիկանությունը ևս մեծ դերակատարություն ունեցավ վտանգավոր հետեւանքներից խուսափելու համար։

«Մեր ոստիկանությունը շատ հստակ գիտի խաղաղ հավաքին աջակցել և մեր ոստիկանությունը հստակ գիտի հավաքի խախտման պարագայում ինչպիսի համաչափ միջոցառումներ ձեռնարկել։ Սա իրավական պետությանը հարիր ոստիկանություն է»- ասաց նա։

Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու փաստին,, պարոն Թովմասյանը խուսափեց գնահատականներ տալ։

«Բոլոր այն դեպքերում, երբ մենք գործ ունենք նախաքննության հետ, ես ձեռնպահ եմ մնում որոշակի գնահատականներ տալուց։ Ուղղակի ճանաչելով ոստիկանապետին՝ կարող եմ վստահեցնել, որ այս հարցը կլինի հասարակության ուշադրության կենտրոնում և ոստիկանությունը պարբերաբար տեղեկատվություն կտա»,-ասաց նա։։


Իսկ արդյոք Արդրադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն իրեն տեսնում է կառավարության նոր կազմում. «Դեռ ութ օր ունենք, երբ որ ՀՀ նախագահը պետք է խորհրդակցի ԱԺ անդամների հետմ, որից հետո կընտրվի վարչապետը և վարչապետն էլ կորոշի, ես չեմ որոշողը, մի քիչ սպասեք, այդքան անհամբեր մի եղեք»