Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հնարավոր է նաև քաղաքացիական պատերազմ»

Քաղաքականություն
2662f914d50c756653ed28473e51dc0d

Հեքիաթներով իշխանություն չի պահվում, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:

«Հասարակությունը ցանկանում է, որ նորմալ երկրում ապրի: Մենք վերջապես ունենք մեր երազած անկախ պետությունը, բայց փախչում ենք այդ երկրից, դա սխալ է։ Մեր երկրից այսօր փախչում են, որովհետև երկրում չկա արդարություն»,- կարծում է Սարգիս Ավետիսյանը։

«Համերաշխություն» կուսակցության նախագահը համոզված է, որ Հայաստանում ն նախագահական ընտրություններից հետո ատելության այնպիսի մթնոլորտ է, որ շուտով պայթելու է. «Ստեղծված իրավիճակից միակ ելքն այն է, որ համերաշխություն կնքվի իշխանության և ընդիմության միջև։ Մենք նման կոչեր երկու կողմերին էլ արել ենք, սակայն ոչ մի արձագանաք չի եղել» ։

Սարգիս Ավետիյսանի կարծիքով երկրում տիրող իրավիճակում հնարավոր է նաև քաղաքացիական պատերազմ. «Ցանկացած պահին ստեղծված լարվածությունը կարող է դուրս գալ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի վերահսկողությունից և երկրի համար մեծ վտանգ դառնալ, քանի որ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում» ։

Պարոն Ավետիսյանը նշում է, որ ստեղծված ատելության մթնոլորտի վառ ապացույց է այն, որ ոստիկանը հարվածում է քաղաքացուն և չի պատժվում. «Ոստիկանը պետք է իրավունք չունենա հարվածել քաղաքացուն, բոլոր զարգացած երկրներում, եթե ոստիկանը հարվածում է ցուցարարին, նրան դատում են, իսկ մեզ մոտ նման բան չկա։ Կան պաշտպանության այլ ձևեր, ոչ թե բռնել քաղաքական ակտիվիստին կամ քաղաքական գործչին ու ծեծել» ։

«Համերաշխություն» կուսակցությունը ստեղծված իրավիճակից միայն մեկ ելք է տեսնում. «Պետք է ստեղծվի նոր՝ համերաշխության կառավարություն։»։

Իսկ առաջիկա Երևանի ավագանու ընտրություններին կուսակցությունը դեռ հստակ չգիտի, թե ում է սատարելու։