Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը հասավ Ծիծեռնակաբերդ

Քաղաքականություն
b0a53662b2cebbac0c8e5e4342370d6b

«Ով ասի Բաղրամյան, իմացեք այսօր չի լինելու»,- քիչ առաջ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը Ծիծեռնակաբերդի ճանապարհին։

Ըստ նրա՝ իրենք գնալու են Ծիծեռնակաբերդ՝ 10 րոպե աղոթեն, ապա վաղը շարունակեն պայքարը։

«Ամեն մեկն այս գիշեր իր ընտանիքը կվերագտնի եւ վաղը կշարունակենք»,- ասաց նա, բայց. «Թող ոչ ոք ինձ չասի գնանք Բաղրամյան»։

Այս պահին նրանք հասել են Ծիծեռնակաբերդ եւ մոմ են վառում, ծաղիկներ դրեցին Անմար կրակին։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը,ով ուղեկցում էր երթը, եւս ծաղիկներ դրեց։