Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նրանց առաջ երդվեց Սերժ Սարգսյանը (տեսանյութ)

Քաղաքականություն
9cd1307f9089523300b7e676492cf317

Գարեգին Նժդեհի դերակատարի համար Սերժ Սարգսյանի երդմնակալությունը տոն է։

«Նախագահ ենք ընտրում, թագավոր ենք ընտրում մեր երկրի համար»,-ասում է դերասան Արտաշես Ալեքսանյանը։

Ինքը նայել է Սերժ Սարգսյանի հետագիծը ու հասկացել` սա կարող է ղեկավարել մեզ: Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի համար բնավ կարեւոր չէ, թե ինչքանով է կեղծված Սերժ Սարգսյանի ընտրությունը. «Հիմա ասում են՝ ընտրված է, ընտրված չէ, դա չի կարեւորը, հիմա ինաուգուրացիա է»

Դուդուկահար Ջիվան Գասպարյանին հետաքրքիր էլ չէ ՝ կեղծե՞լ են նախագահի ընտրությունները, թե՝ ոչ։ Ինքը մեկ բան գիտի՝ էսօրվա նախագահը լավն է. «Լավ ա ա երկիրը, էսքան մեքենա կա»։

Իսկ որտե՞ղ չեն կեղծում։ Ամերիկայում էլ է նախագահը ընտրվում կեղծ ընտրություններով։ Սա արդեն հոգեւորականի տեսակետ է։ Հավատը կարեւորող այս մարդուն փաստ է, որպեսզի եկեղեցին հավատա կեղծիքներին ։ «Կան փաստեր, կան կարծիքներ, ես էլ շատ բանի մասին կարող եմ կարծիք ունենալ»,- ասում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Նրան դուր չի գալիս այն, որ Ազատության հրապարակի ժողովուրդը կաթողիկոսից պահանջում է չօրհնել Սերժ Սարգսյանի երդմնակալությունը. «Որեւէ մեկը նախ եւ առաջ իրավունք չունի կաթողիկոսին պարտադրել անել այն, ինքը ինչ պետք է անի»

Կաթողիկոսի եղբայրը  Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը առաջին անգամ էր լսում, որ փետրվարի 18-ից մինչեւ հիմա Ազատության հրապարակում վիճարկում են Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը եւ որ կաթողիկոսը գործ չունի Սերժ Սարգսյանի հետ. «Ժողովրդի այդ ցանկությունները պետք է լինեն մեծամասնության հետ»։

Լրագրողների համար անակնկալ էր ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի ներկայությունը։ Ինքն առաջին անգամ չի էլ թաքցնում՝ իր համար Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ է. «Սահմանադրական դատարանի կողմից հաստատվել ա, որ ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը»։

Հենց նույն պատճառով այսօր Սերժ Սարգսյանի եղբոր համար ուրախության եւ հպարտության օր է։ Իսկ ահա Ազատության հրապարակում տեղի ունեցող զուգահեռ երդմնակալությունն առնվազն ծիծաղել է։ «Որովհետեւ լուրջ չեմ համարում»,-ասում է Լեւոն Սարգսյանը։

Հաջորդ պահին պարոն Սարգսյանն ընդունեց, որ Ազատության հրապարակում հավաքվածները օտար մարդիկ չեն, բայց ինքը միեւնույն է, համոզված է, որ ազատ արդար ընտրություններ են եղել. «Կուզեիք Թուրքմենիստա՞ն լինեինք»։

Ի դեպ, երդմնակալության ժամանակ Սերժ Սարգսյանը խոստացավ ամեն ինչ անել արդարացնելու ժողովրդի ակնկալիքները։