Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Մարտիրոսյանին ոստիկանություն են տարել (տեսանյութ)

Քաղաքականություն
c29fe160aa342f60c58c52c69bb903e3

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում` Գրողների միության շենքի մոտ, ոստիկանության աշխատակիցների եւ մարդկանց միջեւ տեղի ունեցած բախման արդյունքում վնասվածքներ է ստացել  «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` բախման եւ հրմշտոցի արդյունքում իրենք տեսադաշտից կորցրել են Արմեն Մարտիրոսյանին, իսկ ավելի ուշ իմացել, որ նրան տարել են ոստիկանության բաժանմունք: Թե ոստիկանության որ բաժին են տարել Արմեն Մարտիրոսյանին, պարոն Խուրշուդյանը չկարողացավ ասել` միայն նշելով, որ ոստիկանությունից փորձել են ճշտել, սակայն նրանց դա չի հաջողվել. ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են որեւէ պարզաբանում տալ:

Այս պահին երթի մասնակիցները Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ Սարյան փողոցով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ: Ճանապարհը միակողմանի բաց է։

Լուսանկարը՝ news.am