A
A
Տուժել է նաեւ լրագրողը
Քիչ առաջ նախագահականի դիմաց ոստիկանների եւ երիտասարդ ակտիվիստների միջեւ տեղի ունեցավ լուրջ բախում:
Ոստիկանները բիրտ ուժ են կիրառել հավաքվածների նկատմամբ՝ ձեռքերը ոլորել են, հրել, մարդկանց գետնին գցելով ուղղել դեպի Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկ:
Ըստ «Առավոտ»-ի՝ հրել են նաեւ լրագրողներին:
«Երբ ասացի, որ լրագրող եմ եւ իմ աշխատանքն եմ իրականացնում, ուշադրություն չդարձրին, հրեցին: Քաշքշուկի եւ ընկնելու հետեւանքով արյունոտվել են ձեռքերս, շորերս պատռվել: Ոստիկանները գոռում են՝ կապ չունի, ասում ենք գնա, պիտի գնաս», - գրել է «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը։