Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք կիսում ենք Լեյդի Թետչերի ընտանիքի վիշտը»

Քաղաքականություն
b17a53fda69bc6ae3547263fc81a3e61

Հայաստանում ՄԹ դեսպան Ջոնաթան Էյվսի ուղերձը .

Ցավալի էր լսել Լեյդի Թետչերի մահվան լուրը: Նա հիանալի կին էր, ով ոգեշնչել է աշխարհին իր քաջությամբ և վճռականությամբ: Հայաստանում նրան մասնավորապես կհիշեն 1990թ-ին կատարած այցելությամբ, երբ Գյումրիում մասնակցեց 1988-ի երկրաշարժից հետո վերականգնված Լորդ Բայրոնի անվան դպրոցի բացման արարողությանը: Մենք կիսում ենք Լեյդի Թետչերի ընտանիքի վիշտը և մեր մտքերը նրանց հետ են:

Ջոնաթան Էյվս
Հայաստանում ՄԹ դեսպան