Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը չհասավ Բաղրամյան 26 (տեսանյութ)

Քաղաքականություն
ba4a4fce50dda74f1ce80a2f88335b51

Երբ երիտասարդները փորձեցին բակերով հասնել Բաղրամյան 26, հանդիպեցին ոստիկանական պատնեշին: Ոստիկանները նրանց կրկին թույլ չտվեցին շարժվել առաջ: Ոստիկաններ կան նաև շենքերի բակերում տեղակայված 6 մեծ ավտոբուսների մեջ։

Ոստիկանները Րաֆֆի Հովհաննիսյանին, նրա ընտանիքի անդամների և համակիրների մյուս մասին նաև Դեմիրճյան փողոցում թույլ չտվեցին շարջվել դեպի Սերժ Սարգսյանի նստավայր:

Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա բազմաթիվ սատարողները Դեմիրճյան և Սարյան փողոցներով վերադառնում են Ազատության հրապարակ: Բաղրամյան պողոտայի սկզբնամասում երկու խմբերը ամենայն հավանախանության կմիավորվեն:

Ազատության հրապարակում հանրահավաքը նախատեսված է ժամը 18-ին։