Երթով գալիս են Երեւան
Գյումրի-Երեւան քայլարշավի մասնակիցները երկու ժամից կլինեն Երևանի մատույցներում և միայն առավոտյան կշարժվեն դեպի Երևան։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Մոտ քսան հոգով ենք շարժվում՝ հանգստանալով։ Քիչ առաջ Աշտարակի ոստիկանական անցակետում հանգստացանք։ Մեզ հետ են թե երիտասարդներ, թե միջին տարիքի քաղաքացիներ։ Քայլարշավի մասնակիցների շարքում են նաև երիտասարդ աղջիկներ, որոնք պայքարում են հանուն իրենց ապագայի»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Քայլարշավի մասնակիցները Երևանում կլինեն վաղը և կմասնակցեն Ազատության հրապարակում կայանալիք «Նոր Հայաստանի» երդմնակալության արարողությանը։
Վաղը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: