Նրանց թեկնածուները դիպլոմ ունեն
«Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանի վստահեցնում է, որ իրենց ավագանու ընտրությունների 28 հոգուց բաղկացած ցուցակում բոլորը բարձր կրթություն ունեցողներ են։
«Մեր ցուցակում գործազուրկներ գրեթե չկան, և նորաստեղծ քաղաքական ուժի համար ավելի կարևոր է դիտարկել հենց այդ ամենը, մեր կուսակցության նպատակը Երևանի համար մեր ներուժն օգտագործելն է »,- ասաց նա:
Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ իրենք փորձելու են ստանալ բավական չափով քվեներ, որի միջոցով կկարողանան իրագործել իրենց ծրագրերը:
««Առաքելություն» կուսակցությունը ջանք չի խնայելու ամեն օր լինել յուրաքանչյուր երևանցու կողքին, զբաղվելու է Երևանի և երևանցու խնդիրներով»,- ասաց նա։
Խոսելով նորաստեղծ կուսակցության վարկանիշի մասին՝ «Առաքելության » անդամները նշեցին, որ հաշվի առնելով ստեղծման օրվանից մինչեւ այսօր ընկած ժամանակահատվածը՝ իրենց վարկանիշը բավարար է ավագանու անդամ դառնալու համար: