«Վաղը և’ դիակ է լինելու, և’ թաղում»
Ապրիլի 9-ին ներկայացույցչական ժողովրդավարության խրտվիլակը հուղարկավորվելու է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: «Դիակ հաստատ լինելու է և ես հույս ունեմ թաղումը ևս կկայանա: Այո ոչ թե մարդու թաղում նկատի ունեմ, այլ խրտվիլակի, որը արդեն վաղուց գոյություն ունի մեր երկրում: Աշխարհում տիրող կապիտալի համակարգը իրականում բոլոր երկրներում իրականացնում է մեկ ֆունկցիա, դա երկրների կողուպտն է, իսկ վաղը մենք պետք է կերտենք նորը, որովհետև այն ինչ հիմա կա, մեզ հետ ոչ մի կապ չունի», -նշեց պարոն Մանուչարյանը: Նրա խոսքերով ինքն առաջարկել է հրավիրել Հայաստանի քաղաքացիների ժողով, ինչպես նաև առաջարկել է այդ ժողովի օրակարգը:
Անդրադառանալով ՀԱԿ և Ժառանգություն կուսակցությունների որոշ ներկայացուցիչների միջև եղած տարաձայնություններին՝ Աշոտ Մանուչարյանը ասաց, որ երկու կուսակցություններն էլ մեծ ներդրում ունեն հայ ժողովրդի վերելքի ապահովման մեջ: «Շնորհիվ նրանց գործնեությանն է, որ մտավորականության և երիտասարդության մեծ հատված մտել է քաղաքականություն և հիմա ստեղծվել են գործիքների բազմազանություն: Միակ ճանապարհը լինելու է, որ այդ երկու կուսակցությունների այն հատվածը , որը նորն է փնտրում, պետք է միմյանց հետ խորը համագործակցության մեջ մտնի, դրանով հենց ուժեղացնելով այդ ճակատը», -ավելացրեց պարոն Մանուչարյանը:
Նրա կարծիքով այսօր աշխարհում մի գործընթաց է սկսվել, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների լավագույն մյասնագետներին տանում են մեր երկրից, դրանով իսկ թուլացնելով կրթությունը, գիտությունն ու արտադրությունը: «Այս ամենը տեսնում են թե' իշխանությունները և թե' ընդդիմությունը: Հենց մենք սկսենք ուշադրություն դարձնել այս հանգամանքին, ինչ-որ բան կփոխվի», -եզրափակեց Աշոտ Մանուչարյանը: