Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրանցվել է 110 դիտորդ

Քաղաքականություն
2010d01eaee56a95ff43423bb8f95861

Երեւանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար արդեն հավատարմագրվել է 210 դիտորդ:

Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ կայքից, առայժմ հավատարմագրվել է «Իրավական համակարգերի կենտրոն»-ը`60 դիտորդով, «Իրավակիրթ հասարակություն»-ը` 50 դիտորդով, «Հարմոնիա»-ն` 100 դիտորդով;

Դիտորդական կազմակերպությունները կարող են հավատարմագրվել մինչեւ ապրիլի 25-ը:

Իսկ նախընտրական քարոզչության համար տրամադրվող մեկ րոպեի եթերաժամի ամենաբարձր գինը սահմանել է «Շանթ» հեռուստաընկերությունը։ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը «Շանթ» հետուստաընկերության եթերում մեկ րոպե քարոզելու համար պետք է վճարեն 120 հազար դրամ։

Իսկ ամենացածր սակագինն են առաջարկում «Երեւան» եւ «Լայմ» հեռուստաընկերությունները՝ մեկ րոպեի համար 15 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։