Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Աբրահամյանը կվարի նիստը

Քաղաքականություն
a8e9deedf988d08375ce0ce631f7c111

ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում այսօր տեղի է ունենալու Համաշխարհային հայկական կոնգրեսի Գլխավոր խորհրդի նիստը։ Նիստը վարելու է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը:

Օրակարգում Համաշխարհային հայկական կոնգրեսի 2013թ. տարեկան աշխատանքային ծրագրի հաստատումն է:

Կազմակերպության ծրագրային գործունեությունը առավել ընդգրկուն և համակողմանի դարձնելու նպատակով քննարկման են դրվելու նաև կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված՝ Հոգաբարձուների խորհուրդ և Ծրագրերի իրագործման հիմնադրամ ստեղծելու հարցերը:
Հայտնում է Համաշխարհային հայկական կոնգրեսի մամլո ծառայությունը։