Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օգնել են տանը միայնակ մնացած երեխային

Հասարակություն
97859f632fea6f15558582a3f303ff2a

Ապրիլի 8-ին, ժամը 00.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 25 շենքի 2-րդ հարկի պատշգամբից անչափահաս երեխա է կախվել, հնարավոր է ցած ընկնի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները պատուհանով մտել են թիվ 7 բնակարան, որտեղ 2010 թ. ծնված Վ. Բաբայանին միայնակ են գտել:

Հրշեջ-փրկարարները երեխային հանձնել են բնակարան ժամանած մորը՝ Ա. Սարգսյանին:

Այս մասին հայտնում է ԱԻՆը։