Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարեւ Երեւան»-ը սկսում է պուրակից

Քաղաքականություն
b06a878c0671763f5cc0a9ef102c593b

Վաղը` ապրիլի 7-ին, մեկնարկում է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը:

«ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ» դաշինքը իր քարոզարշավը կսկսի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում (Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց) գտնվող փոքրիկ պուրակից, որտեղ, ժամը 15:00-ին «ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ» դաշինքի ցուցակի անդամները մաքրելու ու ծաղկապատելու են տարածքը:

Հիշեցնենք, որ այս պուրակում 2007թ.-ին քաղաքապետի թողտվությամբ պետք է ապօրինի կառուցապատում իրականացվեր, ինչը կանխվեց շրջակա շենքերի բնակիչների եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների համատեղ պայքարի արդյունքում։

«Բարեւ Երեւան» դաշինքի նախընտրական շտաբի
լրատվական ծառայություն