Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանի մտադրությունները ՝ ոչ իրատեսական

Քաղաքականություն
50a02dc79eccaa09179f6cab5e22a011

Ադրբեջանը և Թուրքիան փորձում են մասնատել Իրանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին իրանագետներ Արմեն Իսրայելյանն ու Ռուդիկ Յարալյանը։

«Մարտի 30-ին Հարավային Ադրբեջանի ազատագրման ճակատը Բաքվում կոնֆերանս է արել, որին մասնակցել են ադրբեջանական մեջլիսի պատգամավորները, որի նպատակն է եղել քննարկել Իրանի հյուսիս -արևմտյան 3 նահանգները միացումը Ադրբեջանին», -ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը։

Ռուդիկ Յարալյանի կարծիքով Ադրբեջանի նյարդային պոռթկումները սկսեցին ունենալ էթնիկ թալիշներին նվիրված միջոցառումներից հետո։

«Ադրբեջանի իշխանությունները փորձեցին մեղադրել Իրանին, Հայաստանին, Ռուսաստանին այն հարցում, որ սկսում են թալիշական գործոնը որպես քաղաքական լծակ օգտագործել Ադրբեջանի դեմ», -ասաց պարոն Յարալյանը ։

Իրանագետ Արմեն Իսրայելյանի կարծիքով Իրանը պետք է ավելի կոշտ քաղաքականությամբ հանդես գա։ «Ամերիկայի Միացյալ Նահանգները հակված են մեղմ քաղաքականություն վարել Իրանի նկատմամբ։ Ադրբեջանի մտադրությունները Իրանի նկատմամբ իրատեսական չեն, այլ հարց եթե արևմուտքը շահագրգռված լիներ Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելուն», -ասաց պարոն Իսրայելյանը։

Նրա կարծիքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի այս մտադրությունը Հայաստանի և Ատրպատական Իրանի հետ հարաբերություններում կարող է մի փոքր ազդել, սակայն ընդհանուր առմամբ չի նկատվում հակահայկական դրսևորումներ։

«Կան խմբեր, որոնք ուղղորդվում են Թուրքիայի և Իրանի կողմից, սակայն դա փոքր զանգված է», -եզրափակեց իրանագետը։