Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փորձագետը գիտի երջանկության գաղտնիքը

Հասարակություն
a6e100cf76525de81d0d9e871921ee8b

Հայ կնոջ բոլոր իրավունքները ամրագրված են Սահմանադրությունում:

Ապրիլի 7-ին ընդառաջ կրկին հիշեցնում է «Սոցիալական արդարություն» հկ-ի փորձագետ Ռոման Ահարոնյանը:

Նա տեղեկացնում է,որ մեր հայ կանայք դեռ ունեն մի շարք հոգեբանական բարդույթներ,որպեսզի սեփական իրավունքների պաշտպանման համար դիմեն դատական ատյան:

«Այսքան ժամանակ,եթե դիմել են,զուտ խորհրդատվական մակարդակով»,-նշեց նա:

Խոսելով հայ կանանց խմդիրների մասին՝ հոգեբան Մարիա Թևոսյանը ցավով է նշում,որ ամուսնալուծությունների թիվը մեծանում է:

Պատճառները շատ տարբեր են՝ ինչպես սոցիալ-տնտեսակա խնդիրները,այնպես էլ դավաճանությունները:

Հոգեբանը դժվարանում է երջանկության հստակ դեղատոմս սահմանել,բայց երիտասարդներին հորդորում է ընտանիք կազմելիս հաշվի առնել ինչքանով են նրանք համատեղելի:

Իսկ ահա փորձագետ Գայանե Հովակիմյանը հստակ գիտի երջանկության գաղտնիքը:

«Պետք է ընտանիքը դիտվի բացարձակ արժեք»,-համոզված է նա;