Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մ. Գրիգորյան. Տղամարդու սրբությունը...

Հասարակություն
a79bf96dc88a4f4e87335c2ecaba3fda

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը.

Սիրելի մայրեր, քույրեր,

Հայաստանի Հանրապետության Երկրապահ Կամավորականների Միության, Հանրապետության բոլոր ազատամարտիկների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, մաղթում առողջություն եւ երջանկություն:

Մենք` երկրապահներս, գնահատում եւ արժեւորում ենք հայ կնոջ դերը, ոչ միայն երեխաների դաստիարակության, ընտանիքի ամրության, այլ նաեւ պետության կայացման եւ հզորացման գործում:

Մեր համար, հայ տղամարդու համար, մայրը, կինը, քույրը` սրբություն են, որ արմատավորված դարերից եկող մեր վերաբերմունքով ու մեծարմամբ պահպանվում է նաեւ այսօր:

Ահա այս պատճառով էլ մայրության եւ գեղեցկության տոնը համարվում է մեր ամենասիրելի տոներից մեկը:

Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, իմ խորին հարգանքն ու շնորհավորանքն եմ հղում հերոսներ ծնող մայրերին, մեզ պարտադրված պատերազմում զոհված ազատամարտիկ կանանց զոհված, անհայտ կորած ազատամարտիկների մայրերին, քույրերին, կանանց:

Դուք արցախյան պատերազմի եւ անկախ պետականության կայացման օրերին, ձեր պահվածքով, անմիջական մասնակցությամբ ապացուցեցիք, որ հայ կինը երկրապահ է եւ անում է ամեն ինչ հայրենիքի ու հայի արժանապատվությունը բարձր պահելու համար:

Հատուկ շնորհավորանքներ եմ հղում Արցախի հերոս մայրերին, կանանց, ովքեր պատերազմի տարիներին դարձան հայրենիքի պաշտպաններ, միաժամանակ մնալով ընտանիքի հենարան:

Շնորհավորում եմ բոլոր այն մայրերին ու կանանց, որոնց ամուսիներին ու որդիներին այսօր հայոց բանակի շարքերում, դիրքերում պաշտպանում են պետական սահմանն ու ժողովրդի անդորրը:

Շնորհավորում եմ, նաեւ սահմանամերձ բնակավայրերում ապրող, երեխա դաստիարակող ու երկիր պահող մեր հայուհիներին, ինչպես նաեւ այսօր ազգային բանակում ծառայող կանանց ու քույրերին:

Առանձնահատուկ շնորհավորանքս եմ հղում երիտասարդ ու պատանի երկրապահ կառույցներում ընդգրկված հայուհիներին, նրանց մայրերին, ովքեր իրենց երեխաներին տալիս են հայրենասիրության առաջին դասերը` լինել ժողովրդին արժանի զավակ, երկրի քաղաքացի ու տեր:

Վստահեցնում եմ ձեզ, սիրելի մայրեր, եթե անհրաժեշտություն լինի, երկրապահը նորից կանգնելու է առաջին գծում, պաշտպանելու է մեր մայրերին, կանանց, պետական սահմանն ու պետությունը, Արցախի անվտանգությունն ու անկախությունը:

Սիրելի մայրեր, քույրեր,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ գեղեցիկ տոնի առթիվ եւ մաղթում խաղաղ երկինք, առողջություն ու ընտանեական երջանկություն:


ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ
ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ