A
A
Մոմավառություն հրապարակում
Ազատության հրապարակում Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիշատակին նվիրված մոմավառություն է կազմակերպվել: Հնչում են հայրենասիրական երգեր։ Հիշեցնենք, որ Արցախյան ազատամարտի մասնակիցը սպանվել է երկու օր առաջ՝ գյուղապետարանի հենց դիմաց։
«Ապահով Հայաստանում հերոսներ են սպանում», «Սուգը հավերժ է, եթե պայքար չկա», «Ինձ սպանել են ապահով Հայաստանում» եւ նմանատիպ պաստառներով քաղաքացիները իրենց վրդովմունքն են հայտնում եւ կոչ անում բոլորին չլռել։