20 ընտրյալ,իսկ մյուսները մահանում են (տեսանյութ)
ԱԺ-ն առաջիկա քառօրյայում կքննարկի ԽՍՀՄ ՆԳՆ և պետական անվտանգության 20 ծառայողների` ամսական 25 հազար դրամ պատվովճար տրամադրելու հարցը:
Այս 20 ծառայողները ընտրյալներ են դարձել ՍԴ որոշմամբ;
Որքան էլ ՀՀ Պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանն ողջունում է ՍԴ-ի որոշումը, սակայն գտնում է, որ այն պետք է տարածվի ոչ միայն 20 զինծառայողների, այլեւ բոլորի վետարնների վրա: Այսօր իր մտահոգությունը պարոն Պետրոսյանը ներկայացրեց ԱԺ սոցիալական հանձնաժողվի նիստում; «Մարդիկ 80-85 տարեկան են, սպասում են այս օրվան, եթե մենք հետաձգում ենք, թողնում ենք հետոյի, նրանք այլեւս չեն լինի, ամեն ամիս 50-60 մարդ այս աշխարհից հեռանում է, ինչպես կարելի է այս հատվածը թողնել ու միայն 20 հոգունը անել, մյուսներինը` ոչ... եթե հաստատվի այս օրենքը, փոփոխությունը կատարվի, կտեսնեք` ինչ մեծ շարժում կլինի մեր վետերանների մեջ:
Վետերանների կոմիտեի նախագահն ԱԺ-ին առաջարկեց ուղղակի հետաձգել այս փոփոխության ընդունումը: