A
A
Հեռանալ, մոռանալ, ընդմիշտ
Հետխորհրդային երկրների քաղաքացիների շրջանում հայրենիքն ընդմիշտ լքելու ամենամեծ ցանկությունն ունեն Հայաստանի բնակիչները։
Սա Gallup World-ի «Հայրենիքի սահմանները լքելու ցանկությունն ըստ ԱՊՀ երկրների» հարցման արդյունքներն են։
Հայաստանն ընդմիշտ լքելու ցանկություն է հայտնել հարցվածների 40 տոկոսը։ Այնուհետև Մոլդովան է՝ 32 տոկոս։ Երրորդ տեղում է Ուկրաինան (21%), չորրորդում` Բելառուսը (17 տոկոս), իսկ հինգերորդում` Ղրղըզստանը (16 տոկոս)։
Հայրենիքը չեն ցանկացել միջինասիական երկրների բնակիչները, մասնավորապես, Ուզբեկստանը` 5%, Թուրքմենստանը` 6%, Տաջիկստանը` 11% և Ղազախստանը` 13%։
Հարցումներն անցկացվել են առերես հարցազրույցների ձևաչափով, որոնց մասնակցել են 15 և դրանից բարձր տարիքի մոտ 41 հազար մարդիկ։