Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ասֆալտն ավելի երկար կապրի՞

Հասարակություն
cf3a35f6bc14940529bf5940acb6903b

Ապրիլի 5-ին, ժամը 14.30-ին,Աբովյան քաղաքի մոտակայքում (Աբովյան-Մայակովսկի խաչմերուկ) գտնվող շինհրապարակում «Ճանապարհ» ՍՊԸ-ն 130մ ճանապարհահատվածի վրա կցուցադրի ճանապարհի ասֆալտապատման նոր տեխնոլոգիան՝ ամերիկյան «Կատերպիլար» կազմակերպության նորագույն տեխնիկայի օգտագործմամբ։

Տեխնիկայի ցուցադրությանն ու աշխատանքի փորձարկմանը կմասնակցի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Գիտագործնական ցուցադրության ընթացքում ներկայացվող ճանապարհի ասֆալտապատման նոր տեխնոլոգիան իրենից ներկայացնում է մի մեթոդ, ըստ որի հատուկ սարքավորումների միջոցով ճանապարհային պահվածքը մինչև 50 սմ խորությամբ մանրացվում է, ավելացվում է ցեմենտ, բիտում կամ քիմիական որոշ նյութեր, որոնք մեծացնում են մանրացված նյութի ամրությունը։ Ստացված խառնուրդն օգտագործվում է որպես ճանապարհային պահվածքի հիմք, որի վրա՝ կախված ճանապարհի նշանակությունից, տեղադրվում է մեկ կամ երկու շերտ ասֆալտբետոն։

Այս մեթոդի կիրառման արդյունքում՝ 25-30%-ով կրճատվում է ճանապարհային պահվածքի հիմքի վրա կատարվող ծախսերն ու ժամանակը, որակական առումով՝ 10-30%-ով երկարեցվում է ճանապարհների շահագործումը։

Միջոցառմանը մասնակցում են 150-ից ավելի ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Սինգապուրից, ինչպես նաև Ռուսաստանից, Ուկրաինաից, Ղազախստանից, Բելառուսից, Վրաստանից և ԱՊՀ այլ երկրներից։
Հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։