Խաչիկյանի գործով հաջորդ դատը ապրիլի 11-ին
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստում այսօր Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով մեղադրողներ Հովհաննես Ենոքյանը, Ռոստոմ Դանիելյանը եւ Կարեն Հովհաննիսյանը ավարտեցին 13 ամբաստանյալների դեմ առաջադրված մեղադրանքով հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ամբաստանյալներից Հովհաննես Հովհաննիսյանը (Արաբկիրի սոցապ ծառայության նախկին պետ) իրեն մասնակի մեղավոր ճանաչեց, իսկ Ավան եւ Նոր Նորք սոցիալական ծառայության պետի տեղակալ Արթուր Սուքիասյանը ամբողջությամբ ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:
Մեղադրող Հովհաննես Ենոքյանը դատարանում հայտարարեց, որ «ամբաստանյալների անձամբ իրացրած գումարների չափը հնարավոր չէ եղել պարզել, իսկ խմբով այն կազմել է 48 մլն 979 հազար 781 դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝