Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համակարգը կփոխի՞ բանվորը (տեսանյութ)

Քաղաքականություն
ee02c7f81a2072a5aad30819e82a3006

Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր չէ ինչ-որ բան փոխել:

«Միայն ու միայն համակարգը կփոխվի բանվորի, գյուղացու եւ ինտելիգենցիայի շնորհիվ»,- համոզվել է երկրի գլխավոր կոմունիստ Ռուբեն Թովմասյանը։

Այդ իսկ պատճառով Հայաստանի կոմունիստական կուսակցությունը որոշել է չմասնակցել մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններին։ Ընկեր Թովմասյանին զարմացնում է ընտրություններին մասնակցելու համար պահանջվող գրավը.«Ես ինչ եմ գնելու, որ գրավ մուծեմ, բանկերը գրավով, այս խայտառակությունները վերջ ի վերջո պետք է վերջ լինեն եւ այսպես շարունակել չի կարելի»։

«Ազգային համաձայնություն» կուսակցությունն եւս չի մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին։

Պատճառը մեկն է՝ ընդդիմությունը կրկին չմիավորվեց; «Մնացած դեպքում մենք մտածում ենք, որ ընտրությունը բավակաին բարդ է լինելու դարձնել քաղաքական ընտրություն; Ավագանու մեկ-երկու կամ երեք մարդ ունենալը խնդիր չէր լուծելու»,-ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը։

Արամ Հարությունյանը կասկած չունի ընդդիմության միավորվելու դեպքում հաղթանակն անխուսափելի կլիներ։

«Ոչ թե թիրախը պետք է Տարոն Մարգարյանը կամ ավագանին լինի, այլ թիրախը պետք է դառնա գործող նախագահը, գործող իշխանությունը։ Չեմ կարծում, որ այս ընտրությունով պետք է որոշվի ո՞վ ավելի լավ աղբ կթափի կամ ո՞վ ավելի լավ կկանաչապատի»,- եզրափակեց նա։