Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքագետ. «Երևան–Վան չվերթի հետաձգումը ճիշտ էր»

Քաղաքականություն
86901049dfcd791a07050db87bdf73f1

Երևան-Վան չվերթի հետաձգվելը ի նպաաստ Հայաստանի էր, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Ես մեծ զարմանքով արձագանքեցի, որ Թուրքիան հրաժարվեց Երևան-Վան չվերթից մինչև ապրիլի 24-ը: Այսպես Հայաստանը կռվան չտվեց Թուրքային, որով նրանք համայն աշխարհին կարող էին հայտարարել, որ հայերի հետ որևէ շրջափակում չունեն և նույնիսկ երկրորդ չվերթն են իրականացնում», -ասաց թուրքագետը:

Նա նաև նշեց, որ ամեն դեպքում թուրքերը բիզնես մտածելակերպ ունեն և նաև հաշվարկեցին, որ այդ չվերթի օգտագործումը այնքան էլ շահավետ չէր Թուրքիայի համար:

«Բացի այդ Թուրքիան վախենում է, որ հայերի մեծ հոսք կլինի Արևմտյան Հայաստան, որի արդյունքում էլ ծպտյալ հայերի նոր խմբեր կբացահայտվեն, ինչից էլ կմեծանա հայերի պահանջատիրությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ», -ավելացրեց Արտակ Շաքարյանը:

Թուրքագետի կարծիքով Երևան-Վան չվերթը թուրքերը նախատեսում են մեծ շուքով բացել 2015թ.-ի ապրիլին, որն էլ Հայաստանի համար «մեծ ապտակ կլինի»:

Նա տեղեկացրեց, որ այժմ Թուրքիան պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին պատարստվում է՝ այն հերքող հուշահամալիրներ բացելով, ինչպես նաև վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր նկարելով:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին ներկայիս վիճակին, պարոն Շաքարյանը այն համեմատեց բարդ շախմատային խաղի հետ, երբ ոչ մի խաղացող չի անում որևէ քայլ՝ սպասելով դիմացինի սխալին:

Անդրադառնալով Թուրքիայում նորոգվող հայկական եկեղեցիներին, պարոն Շաքարյանը նշեց, որ դա գեղեցիկ քայլ է, բայց դրանք նորոգվում են այն քաղաքներում, որտեղ հայեր չկան:

«Իսկ այ Ստամբուլում, որտեղ կան բազմաթիվ հայեր և վերանորոգվող եկեղեցին հայապահապանությանը կնպաստեր, Թուրքիան դա չի անում, այլ ընդհակաառակը խալխլում է դրանք», -եզրափակեց Արտակ Շաքարյանը: