Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հովհաննիսյանը պետք է հրաժեշտ տա քաղաքականությանը»

Քաղաքականություն
750be0ecc464430623bf3cd144a64c87

Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանի խորին համոզմամբ Սերժ Սարգսյանը երկրում հանդուրժողականության մթնոլորտ է ստեղծել և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ երկխոսության մեջ մտնելու բոլոր հնարավոր քայլներն արդեն կատարել է:

Տիկին Աճեմյանը վստահ է` Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ էլ հնարավորություն է ունեցել իր կոնստրուկտիվ քայլերով օգնել ժողովրդին, որից նա հրաժարվել է` ինչպես այժմ:

«Եթե որևէ ցանկություն այլևս չկա համագործակցելու, կարծում եմ, որ նա պետք է ընդհանրապես հրաժեշտ տա քաղաքականությանը»,- ասաց Կարինե Աճեմյանը:

Կարինե Աճեմյանը տրամաբանական չի համարում «Ժառանգությանը» պատգամավորական մանդատներ բաժանելը, քանի որ ըստ նրա՝ հանրապետականները վաստակել են իրենց մանդատները:

«Կարելի է պահանջել նախագահի պորտֆել, նախարարների պորտֆել`չունենալով քաղաքական ոչ մի ծրագիր կամ տրամաբանություն: Հենց այնպես պոտրֆելներ ցանկանալը կարծում եմ՝ մանկամտություն է»,- կարծում է պատգամավորը:

Կարինե Աճեմյանը վստահ է` «Ժառանգության» կազմում չկան այնպիսի գործիչներ, ովքեր ավելի ազնիվ կաշխատեն մեր երկրի համար քան ներկայիս կառավարությունը:

Նա համոզված է նաև, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկողներից ոչ բոլորն են իրականում սատարում նրան: Այսինքն նրան էին քվեարկել նաև այն ուժերի համակիրները, որոնք չէին մասնակցում ընտրություններին: Ըստ տիկին Աճեմյանի` ամեն ինչ ավելի պարզ կլինի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, որին մասնակցում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը:

«Այս ընտրարշավի ժամանակ եթե մրցակցությունը մեծ լինի, ապա Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը շատ ձայներ կկորցնի»,- ասաց Կարինե Աճեմյանը: