ՃՏՊ Արենի գյուղում
Ապրիլի 3-ին, ժամը 07.49-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. ապրիլի 2-ին ժամը 22.30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2101» մակնիշի 68 ՍՏ 325 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Թորոս Պետրոսյան, ծնվ.1982 թ.) բախվել է գյուղամիջյան ճանապարհին կայանված «ՎԱԶ 21213» մակնիշի 08 ՕՏ 212 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ Ասքանազ Մաթևոսյան, ծնվ. 1966 թ.) այնուհետև՝ կայանված «ԿԱՄԱԶ 55111» մակնիշի 18 ՕՕ 377 պետհամարանիշով բեռնատարին (պատկանում է Սիրանուշ Սահակյանին):
ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կարեն Ոսկանյանը (ծնվ.1992 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին
Ապրիլի 2-ին, ժամը 20.45-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ - Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2101» մակնիշի 91 TO 900 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Էդիկ Հովհաննիսյան, ծնվ.1982թ.) Գավառ - Մարտունի ավտոճանապարհի 13-րդ կմ-ում դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել հարակից ձորակը:
Հրշեջ - փրկարարների օգնությամբ Է. Հովհաննիսյանը և ավտոմեքենայի ուղևոր Սուրեն Կարապետյանը (ծնվ. 1987 թ.) դուրս են բերվել ձորակից, ովքեր հոսպիտալացվել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Հայտնաբերվել է պայթուցիկ սարք
Ապրիլի 2-ին, ժամը 18.59-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղում Նորիկ Գևորգյանը, իրեն պատկանող հողատարածքում աշխատանքներ կատարելիս, հայտնաբերել է պայթուցիկ սարք (ըստ նախնական վարկածի` РГД-5 տիպի նռնակ):
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Նորիկ Գևորգյանին պատկանող այգում, որը գտնվում է Նարեկ գյուղից 2 կմ հեռավորության վրա, հայտնաբերված պայթուցիկ սարքը «Ф-1» տեսակի նռնակ է, ինչը վնասազերծելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է սակրավորական խումբ: Աշխատանքները կվերսկսվեն ապրիլի 3-ի առավոտյան:
Դեպքի մասին տեղյակ են պահվել համապատասխան մարմինները:
Այրվում է ավտոմեքենա
Ապրիլի 2-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցում` «Մոսկվա» կինոթատրոնի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում Սևակ Եսայանին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի 33 ՍP 291 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` առանց հրդեհի բռնկման:
Դիտահորց ծուխ է դուրս գալիս
Ապրիլի 2-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի թիվ 51 տան մոտակա դիտահորից ծուխ է դուրս գալիս:
Պարզել, որ կոյուղաջրերի դիտահորից սուր հոտով գոլորշի է դուրս գալիս:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ Աի արձագանքման խումբը, մեկ մարտական հաշվարկ և ԲՊԱՀՎԿՎ տեխնածին վթարների հակաքիմիական և հակաճառագայթային պաշտպանության բաժնի պետը:
ՀՀ ԱՆ հիգիենիկ տեսչության, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցները կոյուղու դիտահորից վերցրել են փորձանմուշ:
Այրվում է տան տանիք
Ապրիլի 2-ին, ժամը 12.25-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանտան գյուղի 3-րդ փողոցի թիվ 29 տան տանիքում:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել են Վ. Իվանյանին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը` 20 քմ:
Հրդեհ չբնակեցված տնակում
Ապրիլի 2-ին, ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում այրվում է չբնակեցված տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Գետաշեն գյուղի Վերին Դեմեր թաղամասի 2-րդ փողոցի թիվ 9 տան խորդանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.07-ին, մարվել՝ 12.38-ին:
Այրվել են Ս. Գորանցյանին պատկանող խորդանոցի փայտյա կառուցատարրերը՝ 12 քմ: