A
A
Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության դեպքի հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են բազմաթիվ վկաներ։
Հրաչ Մուրադյանի հագուստի վրա հնարավոր կրակոցի հետքեր, արգասիքներ, մանրաթելեր, քաշքշուկի հետքեր հայտնաբերելու նպատակով նշանակվել է դատաքիմիական, դատաձգաբանական, դատահետքաբանական և միկրոմասնիկային համալիր փորձաքննություն:
Սպանության գործի հետագա նախաքննությունը իրականացնում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։