Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիճաբանությունից հետո որոշեցին հանդիպել հինգշաբթի (տեսանյութ)

Հասարակություն
39633452ecc8d24986f820f85c87cfe5

Այսօր Երեւանի 33 թաղամասի բնակիչների հանդիպումը «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ վերածվեց վիճաբանության:

Հանդիպմանը ներկա շուրջ 50 բնակիչ 2007-ից սկսած հենց այս ընկերությնա հետ են պայմանագիր կնքել` իրենց քանդված տների դիմաց նորակառույցներում որպես փոխհատուում, այլ բնակարան ստանալու համար:

Վերջին 6 տարիների ընթացքում «Սիթի Սենթր Դիվելոփմենթը» իրացրել է 188 տուն Խանջյան, Տիգրան Մեծ, Ֆիրդուս եւ Հանրապետություն փողոցների վրա: Դրանցից մոտ 80-ի դիմաց որեւէ հատուցում չի տվել:

Նույն տեղում նոր բնակարանների շինարարության ժամկետների ուշացման դիմաց ընկերությունը բնակիչներին առաջարկում է դրամական փոխհատուցում` յուրաքանչյուրին իր բնակարանի շուկայական գնի արժեքով:

«Ես իմ բնակարանն եմ ուզում, ինձ իրանց փոխհատուցումը պետք չի»,-ասում է Հանրապետության նրբանցքի բնակիչ Անուշ Բաբայանը:

«Չէ ես տեղում իմ տունն եմ ուզում, ոնց իրանց հետ պայմանագիրը կնքած է, թող շենքը կառուցեն տան: Իմ բնակարանը եղել է 28 քառակուսի, տվել են 38 քառակուսի, ավելացրել եմ 18 500 դոլար, որ տան 50 քառակուսի, գումարն էլ մուծել եմ: Ես հիմա համաձայն չեմ փոխհատուցմանը»,-ասում է 33 թաղամասի բնակչուհի Գոհար Սիմոնյանը:

«Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերության տնօրեն Տիգրան Փինաջյանը բնակիչներին հիշեցրեց, որ նրանց հետ կնքված պայմանագրում նման դրույթ կա՝ շենքի շինարարության ուշանալու դեպքում, փոխհատուցել նրանց տրամադրվելիք բնակարանների արժեքը: Իսկ բնակարանների արժեքը գնահատելու է անկախ լիցենզավորված ընկերությունը:

«Եթե շուկայական գնով նրանք հատուցող լինեին, կկառուցեին մեր բնակարանները, նրանք շուկայական գնով էդքան գումար դուրս չեն տա»,-ասում է բնակիչներից Անուշ Բաբայանը:

«Ես համաձայն եմ այն առաջարկին, որ իրանք 5 տարի առաջ խոստացել էին իմ հատակագիծը` այսինք քառակուսի մետրը գնել 2000 դոլարով, ոչ պակաս: Որովհետւ կա սեւ շուկա, կա կադաստրային որոշում: Կադաստրայինը իրանք ներկայացնում են, որ որոշումա գցենք 800-900 դոլարով, բայց ինչու ես պետք է խաբնված լինեմ»,-ասում է 33 թաղամասի բնակիչ Անդրանիկ Գրիգորյանը:

Կառուցապատող ընկերության հետ այսօրվա հանդիպումից դժգոհ բնակիչները որոշեցին հանդիպել նույն օրը եւ նույն ժամին՝ ինչպես ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ: