Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Հասարակություն
b221fc35a8ca210bb6332b003c63ae0e

Ապրիլի 4-ին և 5-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում կանցկացնի Մարտակերտ-Թարթառ և Աղդամ - Բարդա ուղղություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Դիտարկումը կիրականացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ:
Նախատեսվում է, որ դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհատեն շփման գիծը ականազերծված տեղանքով:
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի-ծառայություն