Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պիտակը կախեց Ռոբերտ Քոչարյանը (տեսանյութ)

Հասարակություն
eac133c9adb5c8d8450d205708d992bb

Ուղիղ 11 տարի առաջ այս օրը կապույտ էկրանից զրկվեց «Ա1+» հեռուստաընկերությունը եւ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, թե ում հրահանգով։

«Հիմնական դժվարության խնդիրը այն պիտակն էր որը տխրահռչակ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ կախվեց «Ա1+»-ի դռան վրա՝ որպես երկրի թշնամի, երկիր քանդող եւ ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը։

Երկրի նախագահի աթոռը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր լսել միայն իրեն հաճելի լուրեր:

«Ցավոք սրտի, Ռոբերտ Քոչարյանը առաջիններից մեկն էր, որը հասկացավ՝ ինչ է ազատ մամուլը եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ»,- «Ա1+»-ին եթերից զրկելը այսպես մեկնաբանեց հեռուստաընկերության նախագահը։

Թեեւ եթերազրկումից հետո, «Ա1+»-ը բազմաթիվ փորձությունների է ենթարկվեց, որոնք դեռ շարունակվում են, սակայն հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը մեծ հպարտությամբ նշեց, որ կոլեկտիվի մեծ մասը աշխատում է՝ չնայած ի հայտ են եկել ֆինանսական, տեխնիկական եւ կադրային խնդիրներ։

«Ա1+»-ի նախագահն այսօր անդրադարձավ նաեւ Երեւանի ավանագանու ընտրություններում «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակում իր հայտնվելուն։

Նա վստահեցրեց, որ երբեք քաղաքականության չի զբաղվել եւ չի զբաղվելու, իսկ քարոզարշավի ընթացքում չի դառնա որեւէ ուժի, այդ թվում «Ժառանգության»
Խոսափողը. « Կուզեմ, որ դուք անջատեք «Ա1+»-ը Մեսրոպ Մովսեսյան անձից, բացի պարտավորությունները ես ունեմ իմ իրավունքները, որպես քաղաքացի»

Այդ ցուցակում իր հայտնվելը, «Ա1+» հեռուստաընկերության տնօրենի խոսքերով , անակնկալ էր. « Դա մի կողմից պարտավորեցնում է, մյուս կողմից վախեցնում է, որովհետեւ ես քաղաքականության մեջ չեմ փնտրում համարներ»։

Ի դեպ, այսօրվա ասուլիսին հրավիրված էր նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը, ով չէր ներկայացել։