«Արմավիա»-ի ներկայացուցիչները «կորել են» (տեսանյութ)
Մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել էին «Արմավիա»-ի գրասենյակի մոտ։
Սնանկացման գործընթացի մասին հայտարարած ընկերությունը խոստացել էր վերադարձնել իրենց տոմսերի արժեքը, բայց դուռը փակ էր:
Մոսկվայաբնակ Մայիս Գասպարյանը իր ընտանիքի 16 անդամներով այսօր արդեն պետք է մեկներ Հայաստանից:
«Դեպք է պատահել, եկել եմ Հայաստան, ընտանիքով եկել ենք հուղարկավորության: 16 հոգի այսօր պետք է ժամը 10-ին թռնեինք,բայց ախր ես էլ ֆիրմա ունեմ, գործ ունեմ: », -ասում է Մայիս Գասպարյանը։
Այսօր առավոտվանից «Արմավիա» ընկերության գրասենյակի դիմաց իրենց գնած տոմսերի գումարը պահանջող մարդիկ հերթապահություն էին իրականացնում՝ ընկերությունից որեւէ մեկին տեսնելու հույսով: Նրանց մեծ մասը «Արմավիայից» տոմսերը գնել էին էլեկտրոնային տարբերակով։
«Տղաս է գնել հետադարձ տոմսը Մոսկվայից, 15 հազարի ռուսական ռուբլի ենք տվել՞, -ասաց Ալլա Չապյանը։
Թեեւ ընկերույթունը խոստացել էր գնված տոմսերի գումարները վերադարձնել կամ դրանք փոխարինել այլ ընկերության համապատասխան տոմսերով, սակայն արդեն 4 օր է ՝լռում է եւ հրաժարվում կապ հաստատել որեւէ մեկի հետ։
«Չորս օր կա գալիս գնում ենք ոչ մի բան, համարներով զանգում ենք, ոչինչ չեն ասում», - մտահոգված ասում էին հավաքվածները
Արմավիայից պատասխան չստանալու դեպքում փողոց դուրս եկած մարդիկ կդիմեն դատարան; Նրանց մի մասն այսօր բողոքի ակցիա էր իրականացնում նաեւ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց։ Այստեղ նրանց խորհուրդ տվեցին իրենց բողոքը գրավոր ներկայացնել՝ դրան ընթացք տալու համար։