Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վախը հեռանո՞ւմ է

Քաղաքականություն
ee0e3299088511f9005c0b15d4f37fd0

Դուք արդեն փոխել են Հայաստանը, ապրիլի 9-ից նոր Հայաստանում եք ապրելու, - գորիսեցիներին բարեւելիս ասում էր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Չնայած մարդկանց թիվը քիչ էր հանդիպմանը, Րաֆֆի Հովհաննիսյանը նորմալ է գնահատում, քանի որ. «Գորիսը վախի ստորին անդունդում ապրող քաղաքներից մեկն էր՝ գործող մարզպետի եւ իրականության հետեւանքով»։

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց,որ հարգում է մյուս կուսակցությունների տեսակետը եւ ամեն մեկն իր իր ցանկացած եղանակով կարող է միանալ եւ լինել ժողովրդի կողքին։

Չնայած որոշ մարզերում տղամարդիկ դեռ վախենում են բարեւել Րաֆֆիին, ինչպես ինքը նշեց, սակայն գալիս է օրը, երբ մարդիկ չեն վախենա եւ դուրս են գալու վախի հորձանուտից եւ տեր կանգնելու իշխանությանը։

Իմ կյանքի գնով անգամ ազգային միասնությունը կկայանա,- ասաց նա։