«Սուրիկ Խաչատրյանը չկատարեց խոստումը»
Այսօրվանից սկսվել են Րաֆֆի Հովհաննիսյանի 4 -օրյա մարզային հանդիպումները՝ Կապանից։
Սյունիքի մարզկենտրոն Կապանում ոստիկանները բարձրախոսով տեղեկացրին, որ հավաքի մասնակիցները կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության, քանի որ քաղաքապետարան իրազեկում չի ստացվել;
Ի դեպ, այդ պահին հավաքվածները Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ վանկարկում էին՝ Հայաստան;
Իր ելույթում պարոն Հովհաննիսյանը նշեց, որ ոչ մի վախ, ոչ մի սպառնալիք, ոչ մի նահանջ չի լինելու։ «Սա երկունքի վերջին ցավերն են Նոր Հայաստանից առաջ»,- ավելացրեց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չկատարեց իր խոստումը եւ չհանդիպեց նրան, փոխարենը մի քանի սադրիչ էր ուղարկել։
«Ժառանգության» առաջնորդի ելույթն ընդհատել էր մի քաղաքացի՝ հայտարարելով, թե ինքը ընտրել է Սերժ Սարգսյանին: Ապա մի քանի երիտասարդեր սկսել են վանկարկել «Հե-ռա-ցի՛ր»: «Ժառագության» ակտիվիստները ճանաչել են այդ մարդիկանց, քանի որ նրանք սադրանքներ են հրհրում ամեն անգամ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը այնտեղ հանրահավաքներ է անցկացնում:
Կապանում իր հանդիպումը քաղաքացիների հետ անցկացնելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը իր թիմակիցների հետ ուղեւորվեց Գորիս, իսկ այնուհետեւ կհանդիպի Սիսիանի իր համակիրների հետ։