Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տղամարդուն հարիր ուժ գտեք Ձեր մեջ»

Քաղաքականություն
d194e17152df18737aa4893d5507aad8

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում

Սիրելի´ Հայ ժողովուրդ, քո ազգի զավակերից մեկը անձնազոհ դարձած մի հայ անհատ, ով քո հետ հեղինակն է նոր ձևի պայքարի, 2013 թվականի փետրվարի 18-ին մարտահրավեր նետեց շատ շատերին և հայտարարեց, որ չի հանդուրժում հակաժողովրդական և հակահայկական համակարգի գոյությունը:

Մենք հռչակեցին Նոր Հայաստանի հիմնադրաման սկիզբը, որը չի հանդուրժում իրենից անօրեն օտարված ցանկացած իրավունքի տիրացում ցանկացածի կողմից:

Անհանդուրժողականության թիրախը շուրջ 20 տարիների ընթացքում ձևավորված ավտորիտար հակահայկական համակարգն է, որի անկումը փորձում է գլխավորել Սերժ Սարգսյանը, ով ուղիղ 20 տարի հանդիսացել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում կարևոր պաշտոններ զբաղեցրած անձ, որի պաշտոնավարման ընթացքում տեղի են ունեցել ոճրագործություններ, ազգի հարստահարում, սարսափելի քանակի մարդկանց աղքատացում, արտագաղթ և այլն:

Փետրվարի 18-ից հետո ակնհայտ է, որ հակահայկական համակարգը վերակենդանացնելու և ղեկավարումը կրկին ստանձնելու համար Սերժ Սարգսյանը փորձում է դիմել տարատեսակ ապօրինի գործողությունների, որոնցից մեկն էլ ապրիլի 9-ի՝ նրա կեղծ երդումնակալության արարողությունն է, որը պատրաստվում է իրականացնել փակ տարածության մեջ, սահմանափակ անձանց ներկայությամբ:

Մասնագետները պնդում են, որ պետական ղեկավարման բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հարկադրաբար կամ կամովին փակ տարածություն նախընտրելը և միաժամանակ ընտրված սահմանափակ մարդկանց հետ շփումը, վկայում են նրանց մոտ վախի սինդրոմի առկայության մասին:
Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը ժողովրդի իշխանության վերատիրացման փաստից ապրում է աղետի զգացում, հասկանալի է նաև, որ ժողովրդի իշխանության վերատիրացումը իր ընկալմամբ տաբուի խախտում է, հասկանալի է նաև, որ նա չի կորողանում ազատվել համոզմունքից, որ այլևս հայ ժողովուրդը անհանդուրժող է ապօրինության նկատմամբ, ազգային հարցերի նկատմամբ միասնական է և հավաքական:
Հարգելի´ Սերժ Սարգսյան, հաղթահարեք Ձեր մեջ վախի զգացումը, իսկական տղամարդուն հարիր ուժ գտեք Ձեր մեջ, ազատվեք այդ ճիրաններից, հրաժարվեք ցանկացած տիպի ապօրինի գործողություններից, ընդունեք հայ ժողովրդի իրավազորությունը և Դուք էլ եկեք մասնակցեք Հայ ժողովրդի կողմից Նոր Հայստանի հիմնադրման երդումնակալության արարողությանը՝ ապրիլի 9-ին բաց երկնքի տակ հայրենիքի հավատամքով, հայ ժողովրդի գլխավորությամբ, հայ ժողովրդի ձայնով և Րաֆֆի Հովհաննիսյանի ծառայությամբ Ազատության և Հանրապետության հրապարակներում: