Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կստանա՞ն կրթություն անչափահաս դատապարտյալները (տեսանյութ)

Հասարակություն
447a0b7c7032ba813185bf9e709e45ec

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագիրն այսօր կլոր սեղանի շուրջ համախմբել էր մի շարք ՀԿ -ների ներկայացուցիչների:

«Մենք կցանկանայինք, որպեսզի փաստաթղթում ներառված լինի անկախ դատաբժշկական փորձաքննության հնարավորությունը, ինչպես նաեւ պաշտպանական կողմից դատաբժշկական փորձաքննությունից օգտվելու հնարավորությունը, ինչն այսօր չկա»,- հայտնեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը։

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի նախագծի շուրջ անցկացված հանրային քննարկման ժամանակ պարոն Դանիելյանը նաեւ նշեց, որ ճիշտ կլիներ ծրագրում ներառված լիներ անչափահաս դատապարտյալների կրթության հարցը։

«Ֆինանսավորում նախատեսված չէ նրանց կրթության համար»,- նշեց պարոն Դանիելյանը;

Իսկ իրավապաշտպան Արթուր Սաքունցը կասկածում է, որ ծրագիրը կփրկի ստեղծված իրավիճակը. «Գոնե սա կլինի քայլ, իրական հնարավորություն իրավիճակը փոխելու ուղղությամբ»։

Արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը խիստ կարեւորում է նախագծի քննարկումը հատկապես ՀԿ ներկայացուցիչների հետ։

«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի առաջին բարձրաձայնողները հենց ՀԿ-ն են»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը։

Արդարադատության նախարարությունը հույս ունի, որ քննարկումների արդյունքում ավելի համապարփակ փաստաթուղթ կստացվի։