Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Բեգլարյանը խոստանում է անել ամեն ինչ

Քաղաքականություն
5708672efaa6cdba11011d3e4a2e32d9

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը անելու է ամեն ինչ, որպեսզի մայիսի 5-ի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հաղթանակ տանի։ Այսօր «Ա1+»-ին ասաց պարոն Բեգլարյանը։

Հարցին, արդյոք ՀՀԿ-ն հաղթելու է լավագույն քաղաքապետի գլխավորությամբ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ժպիտով պատասխանեց, թե ՀՀԿ-ի բոլոր քաղաքապետերը լավագույնն են։

Տրանսպորտի եւ կապի նախարարը սակայն չի կարող ասել՝ կլինի կառավարության նոր կազմում, թե ոչ. «Հայաստանում քաղաքական որոշումները կայացնում են կուսակցությունները, ոչ մեկ չի կարող ասել, թե կուսակցությունը ինչ ա որոշելու, իրան պաշտպանող քաղաքական ուժը ինչ ա որոշելու»,- նշեց պարոն Բեգլարյանը։

Իսկ արդյո՞ք պարոն Բեգլարյանը չի նեղսրտի, եթե չլինի հաջորդ կառավարությունում. «Ես երբեք չեմ նեղսրտում աշխատանքի համար, չի երեւո՞ւմ»,- եզրափակեց ՀՀԿ անդամ, Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։