Մեկ միլիոնանոց երթը հետաձգվեց
Ապրիլի 8-ին սպասվող «Մեկ միլիոնանոց բողոքի երթ»-ը հետաձգվել է և տեղի կունենա մայիսի մեկին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է երթի նախաձեռնող ռեժիսոր Արշակ Զաքարյանը:
«Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները կարծում են, որ այս երթը կարող է խանգարել իրենց շարժմանը: Այդ պատճառով, որպեսզի մենք չդառնանք քավության նոխազ, երթը հետաձգվում է», - նշեց Արշակ Զաքարյանը:
Նա մայիս 1-ին երթը անցկացնելու իրենց մտադրությունը բացատրեց , որ երթի մասնակցիներից շատերը հենց աշխատողներ են և նրանք են բողոքում այս երկրի վիճակից:
« Իշխանությունների դեմ կազմակերպվող այս ցույցի համար ոչ թեռ ստիպված եղանք բացատրություններ տալ հենց նրանց, այլ այսօրվա ընդդիմադիր շարժմանը՝ Րաֆֆի Հովհաննիսայնի գլխավորությամբ, քանի որ հենց սկզբից նրա համակիրները հակակրանքով վերաբերվեցին այս շարժմանը», -ավելացրեց ռեժիսորը:
Հանդիպմանը ներկա նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը տեղեկացրեց, որ ինքն էլ է միանալու այդ երթին:
«Ապրիլի 12-ին պարզ կլինի ովքեր են լինելու այս նախաձեռնության ղեկավարները», - ասաց նա: Անդրիաս Ղուկասյանի կարծիքով այսօր երթի մասնակիցների անհնազանդությունը պետք է ուղղված լինի նրան, որ չթողնենք միջազգային հարաբերություններում իշխանությունը կնքի այնպիսի պայմանագրեր, որոնք անդառնալի կլինի Հայաստանի համար։